ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Ռոբերտ Քոչարյան. Ակնկալել, որ այս դատավարության ժամանակ ընդհանրապես քաղաքական կոմպոնենտ չպետք է լինի, նշանակում է ընդհանրապես այս գործը չլսել

Ռոբերտ Քոչարյան. Ակնկալել, որ այս դատավարության ժամանակ ընդհանրապես քաղաքական կոմպոնենտ չպետք է լինի, նշանակում է ընդհանրապես այս գործը չլսել
02.02.2021 | 20:38

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Խոսեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա ասաց, թե այս քրեական գործը կապված է ընտրական ու հետընտրական գործընթացների հետ. ամբողջությամբ քաղաքական պրոցես է՝ որոշակի իրավական կարգավորումներով։

«Ակնկալել, որ այս դատավարության ժամանակ ընդհանրապես քաղաքական կոմպոնենտ չպետք է լինի, նշանակում է ընդհանրապես այս գործը չլսել, ես ուղղակի խնդրում եմ ձեզ՝ հաշվի առեք այս հանգամանքը։ Չի կարող լինել դատավարություն քաղաքական գործընթացի մասին՝ առանց քաղաքական կոմպոնենտի», - ասաց Քոչարյանը։

Դիտվել է՝ 13179

Մեկնաբանություններ